Տնտեսական

«Ռոսիա» ավիաընկերությունը Վոլգոգրադ-Երևան չվերթներ կիրականացնի

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի   Երևան չվերթեր է սկսում: Չվերթերը պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ:

«Ռոսիան» ընդլանում է թռիչքների աշխարհագրությունը եւ բացում է նոր միջազգային ուղղություններ՝ զարգացնելով ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ: Վոլգոգրադը դարձել է Ռուսաստանի վեցերորդ քաղաքը, որտեղից ավիաընկերությունը կատարում է ուղիղ կանոնավոր չվերթեր Հայաստանի մայրաքաղաք: Այժմ Երեւան կարելի է մեկնել Վոլգոգրադից, Եկատերինբուրգից, Մին-Վոդիից, Մոսկվայից, Սամարայից եւ Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի հարավային քաղաքներից թռիչքների սահմանափակումների վերացումից եւ ժամակավորապես փակված օդանավակայանների աշխատանքն սկսվելուց հետո «Ռոսիան» պատրաստ է ուղեւորներին առաջարկել թռիչքներ դեպի  Հայաստանի մայրաքաղաք Վորոնեժից, Կրասնոդարից եւ Դոնի Ռոստովից: Չվացուցակի համաձայն՝ Վոլգոգրադ – Երեւան-Վոլգոգրադ ուղղությամբ թռիչքները պլանավորվում են հինգշաբթի եւ շաբաթ օրերին:

Share