Բաժին. Տնտեսական

Վերլուծաբանները արձանագրել են դրամական միջոցների հոսքի թուլացում դեպի «արջային» բիթքոյն ֆոնդեր. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Հուլիսի 2-ից 8-ը կրիպտոարժութային ներդրումային պրոդուկտներում դրամական միջոցների ներհոսքը կազմել է 15 մլն դոլար: Ըստ CoinShares-ի՝ ֆոնդերում, որոնք թույլ են տալիս բիթքոյնով բացել շորթեր (փոխարժեքի անկման վրա խաղացողներ), մուտքերի տոկոսադրույքը մեկ շաբաթ առաջ 51 մլն դոլարից նվազել է մինչև 6.3 մլն դոլար:

Ըստ վերլուծաբանների հաշվարկների՝ ընդհանուր առմամբ արդյունաբերության համար կրիպտո արտադրանքի AUM-ը (կառավարման ենթակա ակտիվներ) վերադարձել է տարեկան նվազագույնից՝ 35.41 մլրդ դոլարից՝ կազմելով 36.23 մլրդ դոլար:

Ավանդական բիթքոյն ֆոնդերում օգտատերերի միջոցների արտահոսք է եղել 1.7 մլն դոլար:

Երրորդ շաբաթն անընդմեջ ներհոսք է գրանցվել Ethereum-ի վրա հիմնված պրոդուկտներում (7.6 մլն դոլար): Վերլուծաբանները դա կապում են Ethereum-իProof-of-Work-ից Proof-of-Stake-ի առաջիկա անցման հետ:

Ներդրողների հետաքրքրությունը բազմաբնույթ ակտիվների նկատմամբ պահպանվում է: Դրանցում ներդրումները շաբաթվա ընթացքում ավելացել են 2.2 մլն դոլարով, իսկ տարեսկզբից՝ 217,3 մլն դոլարով, չեզոք իրավիճակ է նկատվել առանձին ալթքոյնների վրա հիմնված միջոցների համար։

Հիշեցնենք, որ Bloomberg-ի կողմից հարցված ներդրողների 60%-ը ավելի հավանական է համարում բիթքոյնի գնի անկումը մինչև 10,000 դոլար, իսկ 30,000 դոլարի վերականգնումը մնացած 40%-ի ելակետային սցենարն է։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share