Տնտեսական

ԱՄՀ-ն Եվրոպայի երկրների ՀՆԱ-ի անկում է կանխատեսել

Ռուսական գազի լիակատար անջատումը վառելիքի պակասի կհանգեցնի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ այնտեղ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում 6 տոկոսով, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման մեջ:

«Աննախադեպ լիակատար անջատման հեռանկարն սպառնում է գազի պակասով, գների հետագա  աճով եւ տնտեսության վրա ազդեցությամբ… Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում՝ Հունգարիայում, Սլովակիայում, Չեխիայում, կա գազի մինչեւ 40 տոկոս պակասի եւ ՀՆԱ-ի մինչեւ 6 տոկոս նվազման ռիսկ»,- ընդգծված է կանխատեսման մեջ:

Ինչպես նշում են ԱՄՀ-ում, ազդեցությունը կարող է նվազեցվել այլընտրական աղբյուրների որոնումների հաշվին: Թեեւ հնարավոր է համարվում ռուսական գազի մինչեւ 70 տոկոսի այլընտրանք գտնելը, ՌԴ-ի կողմից մատակարարումների լրիվ հրաժարման դեպքում բարդ կլինի որոշել այլընտրական աղբյուրները: Այդ ժամանակ պակասը կարող է կազմել տերական սպառման 15-ից մինչեւ 40 տոկոս Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում, կարծում են ԱՄՀ-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share