Տնտեսական

Սերբիան թույլատրել է ցորենի և բուսական յուղի արտահանումը

Սերբիայի կառավարությունը հանել է ցորենի արտահանման արգելքը և հաստատել բուսական յուղի արտահանման քվոտան։ Այս մասին հայտնել է երկրի գյուղատնտեսության, անտառտնտեսության և ջրային տնտեսության նախարարությունը:

Սերբիայի կառավարությունը հուլիսի սկզբին որոշել էր հայրենական արտադրողներից նոր բերքից 131 հազար տոննա ցորեն գնել և դնել այն պարենային պաշարում։

Նախարարությունից հայտնել են, որ Սերբիայի կառավարության հուլիսի 21-ի նիստում որոշում է կայացվել վերացնել ցորենի և եգիպտացորենի արտահանումն արգելող միջոցառումը։ Այս որոշումն ընդունվել է բերքահավաքից հետո ներկա իրավիճակի և ցորենի պաշարների վերլուծության արդյունքում։

Ազատ արտահանումն ուժի մեջ կմնա մինչև աշնան սկիզբը, երբ կգնահատվի հիմնական հացահատիկի վիճակը և ընդհանուր պաշարները, կորոշվեն համապատասխան  քայլերը:

Share