Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8%-ով

2022թ. հունվար-հունիս ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։ Անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում։

Այսպես, հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8%-ով, շինարարությունն աճել է 12.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 10.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 26.9%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,193,639.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,800,105.8 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,133,328.2 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 149,030.6 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 291 864.6 մլն ՀՀ դրամ։

Share