Տնտեսական

ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլանը

Եվրամիության (ԵՄ) երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու արտակարգ պլանը: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետների:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ նոր պլանը կհաստատվի հուլիսի 26-ին Բրյուսելում Միության Էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպմանը: Դիվանագետները DPA-ին հավաստել են, որ պլանի համաձայն, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը (ԵՀ), երկրները կամավոր պետք է 15 տոկոսով կրճատեն գազի սպառումը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը:

Հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ ասված Է, որ ԵՄ-ի երկրները պետք է մինչեւ սեպտեմբերի վերջը ներկայացնեն մնչեւ 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակամիջոցում կամավոր գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլաններ: Բրյուսելում նաեւ հավանական սցենար են համարել ռուսական գազի լիակատար անջատումը եւ կոչ են արել սկսելու դրան նախապատրաստվելը՝ պահպանելով ԵՄ-ի միասնությունը: Մի շարք երկրներ, այդ թվում Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, հավանություն չեն տվել ԵՀ-ի նախաձեռնությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share