Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 104.78 մլրդ դրամ՝ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 290.82%-ով կամ 77.97 մլրդ դրամով։ 2021թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը երկրորդն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 33.06 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +4.61 մլրդ կամ +16.22%։ 2021թ հունվար-հունիսն ընկերությունն առաջինն էր։

Երրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 20.02 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +7.08 մլրդ կամ 54.70%։ 2021թ հունվար-հունիսին նախարարությունը չորրորդն էր։

Չորրորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 10.8 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 585.93 մլն դրամով կամ 5.73%-ով։ 2021թ հունվար-հունիսին ընկերությունը 6-րդն էր։

Հինգերորդ տեղում է Թեղուտը, որը պետբյուջե է վճարել 8.90 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 897.46 մլն դրամով կամ 9.16%-ով։ 2021թ հունվար-հունիսին ընկերությունը 7-րդն էր։

ՄՏՍ Հայաստանը 6-րդ տեղում է՝ 8.23 մլրդ դրամ՝ -645.06 մլն դրամ կամ -7.26%։ 2021թ հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (Գեոպրոմայնինգ Գոլդ) 7-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 7.77 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.65 մլրդ դրամով կամ 37.44%-ով։ 2021թ հունվար-հունիսին ընկերությունը 5-րդն էր։

Ֆլեշն 8-րդն է՝ 7.6 մլրդ դրամ՝ +1.26 մլրդ դրամ կամ 19.80%։ 2021թ հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 10-րդ հորիզոնականում էր։

Իններորդ տեղում է Ֆիլիպ Մորրիս Արմենիան՝ 7.52 մլրդ դրամով և արձանագրած 1.54 մլրդ կամ 25.72% աճով։ 2021թ հունվար-հունիսին ընկերությունը 11-րդն էր։

Լեռնամետալուրգիայի ինստիտուտը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 7.22 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.96 մլրդ դրամով կամ 2,659.3%-ով։ 2021թ հունվար-հունիսին ընկերությունը 408-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 2-ը ներկայացնում են էներգակիրների, 3-ը՝ ծխախոտագործության, 4 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, և մեկ ընկերությամբ հեռահաղորդակցության ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 215.92 մլրդ դրամ հարկ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 67.85 մլրդ դրամով կամ 45.83%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 446.48 մլրդ դրամ է, ինչը 107.29 մլրդ դրամով կամ 31.63%-ով ավել է 2021թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 722.32 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 137.88 մլրդ դրամով կամ 23.59%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 29.89%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 61.81%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/07/22 դրությամբ՝ 409.43 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 527.36 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1,090.5 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 1,764.22 մլն դոլար։

Share