Տնտեսական

ԱՄՆ-ում նախատեսել են 10 տարում 1 միլիարդ ծառ տնկել

ԱՄՆ-ի իշխանությունները ավելի քան 1 միլիարդ ծառ կտնկեն հաջորդ 10 տարվա ընթացքում անտառազրկման դեմ պայքարի համար: Այդ մասին Twitter-ում հայտնել է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը կզբաղվի ազգային պարկերում անտառազրկման խնդրով եւ ավելի քան 1 միլիարդ ծառ կտնկի հաջորդ տասնամյակի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Վերջին տարիների անտառային հրդեհները «չափազանց սաստիկ» էին եւ անտառները զրկել են «բնական ճանապարհով վերականգնման» հնարավորությունից, արձանագրում է գերատեսչությունը:

Անտառազկման սպառնալիքի տակ է գտնվում 4,1 միլիոն ակր (1,7 միլիոն հեկտար): ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Թոմ Վիլսաքն ընդգծել է, որ «անտառները հզոր զենք են կլիմայի փոփոխության դեմ»: Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ ծառերի տնկումը «թույլ կտա նվազեցնել անտառային հրդեհների, երաշտների եւ հիվանդությունների բռնկումների բացասական ներգործությունը»: Բարձր ջերմաստիճանների եւ երաշտների ֆոնին ԱՄՆ-ի տարբեր մասերում կրակն ընդգրկում է ընդարձակ տարածքներ, ինչը բնակիչներին հարկադրում է լքելու իրենց տները եւ վնաս է հասցնում անտառային զանգվածներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share