Տնտեսական

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը երկարաձգվել է

Եվրամիության խորհուրդը հուլիսի 26-ին ընդունել է ֆորմալ որոշում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու վերաբերյալ:

Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի տարածված հայտարարության մեջ: «Խորհուրդն այսօր որոշում ընդունեց վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու պլանավորված միջոցները, որոնք նպատակաուղղված են ՌԴ-ի տնտեսության հատուկ հատվածների դեմ»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share