Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումն աճել է 36.3%-ով

2022թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5,152.5 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 44.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,389.5 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2022թ. հունվար-հունիսին Հայաստանն արտահանել է 1,881.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,271.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 36.3%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 48.7%։

Share