Բաժին. Տնտեսական

Ռաուլ Պալ. Կրիպտոշուկան պատրաստվում է շրջադարձի. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Real Vision Group-ի համահիմնադիրը, համեմատելով գումարի զանգվածային աճն ու հալվինգը, կարծում է, որ առաջին ցուցանիշի աճը կարող է վկայել շուկայում դրական փոփոխության միտումի մասին։

Goldman Sachs-ի նախկին գործադիր տնօրեն Ռաուլ Պալը Real Vision-ին տված հարցազրույցում ասել է, որ կրիպտոշուկաները պատրաստվում են լուրջ և դրական շրջադարձի: Ըստ նրա՝ շուկաները հիմնականում առաջնորդվում են իրացվելիությամբ, որը գալիս է M2 գումարի զանգվածից։ M2 գումարի զանգվածը փոխկապակցված է շրջանառության մեջ գտնվող արժույթի ընդհանուր քանակի հետ, գումարած՝ դրանք բարձր իրացվելիություն ունեցող անկանխիկ ակտիվներ են, որոնք հեշտությամբ կարող են փոխարկվել կանխիկի: Կրիպտո ներդրողների մեծ մասը կարծում է, որ արժեքի բարձրացմանը կհանգեցնի բիթքոինի բլոկի ստեղծման համար մայներների պարգևատրման նվազումը:

Այնուամենայնիվ, Պալը պնդում է, որ M2-ը, հավանաբար, ավելի մեծ դեր է խաղում բիթքոինի գնի բարձրացման մեջ, քան հալվինգը.

«Կրիպտոարժույթը ղեկավարվում է ոչ թե բիզնես-ցիկլով, այլ համաշխարհային իրացվելիությամբ: Այսպիսով, բիթքոինի աճի հիմնական ցուցանիշը M2-ի փոփոխության տեմպն է և որքանով է այն հեռու թրենդից: Հիմա այդ բացը մոտ մեկուկես ստանդարտ շեղվում է թրենդից, և այն գնալով մեծանում է»։

Պալը պնդում է, որ ամեն անգամ, երբ գումարի զանգվածի աճ է նկատվում, անկախ նրանից՝ կրիպտո շուկան գտնվում էր գագաթնակետին, թե անկման մեջ էր, ինչպես հիմա է, միշտ եղել է շրջադարձ, քանի որ կրիպտոարժույթը ղեկավարվում է իրացվելիությամբ:

«Հիշեք, որ բիթքոինը ցիկլային ակտիվ չէ, ուստի այն չի վերադառնա այն վիճակին, որում եղել է: Ինչպես նավթը կամ այլ հանածոներ»,- ասում է Real Vision-ի համահիմնադիրը:

Պալը կարծում է, որ այժմ շատ կարևոր է կրիպտոարժույթների շուկաներ ավելի շատ իրացվելիություն ներմուծելը: Փոխարենը՝ ներդրողները դադարում են ներդրումներ կատարել ցածր առաջարկով ակտիվներում, ինչն արդեն պատճառ է դարձել, որ կրիպտոշուկան կիսով չափ կրճատվի: Հետևաբար, եզրակացնում է փորձագետը, հալվինգի, որպես կրիպտոշուկայի շրջադարձի կատալիզատոր, կարիք չկա։

Վերջերս Real Vision Group-ի գործադիր տնօրենը դարձել է ScienceMagic.Studios՝ NFT-ների և մետատիեզերքի վրա կենտրոնացած նոր նախագծի համահիմնադիրը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share