Տնտեսական

Նավթի արտահանումից Իրանի եկամուտը չորս ամսում 580 տկոսով աճել է

Նավթի արտահանումից Իրանի եկամուտներն ընթացիկ տարվա վերջին չորս ամսում ավելացել են 580 տոկոսով: Այդ մասին հայտնել է տնտեսական հարցերով հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ահսան Խանդուզին:

«Նավթի արահանումից եւ հարկային մուտքերից եկամուտներն այս տարվա առաջին չորս ամսում (իրանական տոմարով տարին սկսվել է 2022 թվականի մարտի 21-ին – ծանոթ. խմբ.) աճել են 580 տոկոսով եւ 200 տոկոսով անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ եկամուտների ավելացումը «կապված է նավթի արտահանման աճի եւ բյուջեի մասին օրենքի շրջանակներում (երկրի ներսում) արժութային փոխարժեքի փոփոխության հետ»: Ավելի վաղ Իրանի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել արտահանական-ներմուծական գործառնությունների համար դոլարի պաշտոնական հաստատագրված փոխարժեքից, որը մոտավորապես 5 – 6 անգամ ցածր Էր շուկայականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share