Տնտեսական

Իրանը պլանավորում է նոր հետազոտական միջուկային ռեակտոր կառուցել Սպահանում

Թեհրանը պլանավորում է մի քանի շաբաթվա ընթացքում սկսել նոր հետազոտական միջուկային ռեակտորի ստեղծումը երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանի նահանգում: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Մոհամադ Էսլամին:

«Մենք պլանավորել ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում պաշտոնապես սկսենք հետազոտական ռեակտորի կառուցումը Սպահանում,- մեջբերում է նրա խոսքը ISNA գործակալությունը:- Դա լիովին հայրենական նախագիծ Է, որը կփակի Իրանում միջուկային Էներգիայի արտադրության հետազոտությունների, գնահատման, թեստավորման եւ ապահովման շղթան»:

Հուլիսի 25-ին Էսլամին հայտարարել է, որ իրանական կողմն սկսել է 360 մեգավատ հզորությամբ առաջին լիովին իրանական ատոմային էլեկտրակայանի ստեղծման աշխատանքը: Այս պահին Իրանում միակ գործող ատոմային Էլեկտրակայանը «Բուշեր» ատոմակայանն է, որը կառուցվել է ռուսական կողմի օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share