Տնտեսական

Գերմանիայում հնարավոր են համարել երկրում ատոմակայնների շահագործման երկարաձգումը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ հնարավոր է համարում երկրում ատոմային էլեկտրակայանների օգտագործման երկարաձգումը, որոնց շահագործումը պետք է ըստ պլանի ավարտվի ընթացիկ տարում:

Գերմանիայում ներկայումս մնում են երեք գործող ատոմակայաններ, ըստ պլանի դրանք ցանցից կանջատեն 2022 թվականի դեկտեմբերի 31-ին:

Գազի ճգնաժամի ֆոնին երկրում կրկին ակտիվացել են քննարկումները դրանց օգտագործման երկարաձգման հնարավորության շուրջ: Ներկայումս իշխանությունները կատարում են իրադրության տեխնիկական վերլուծություն, որի արդյունքներով կընդունվի վերջնական որոշում:

«Ներկայիս իրավիճակում ես բաց եմ միջուկային էներգտիկայի օգտագործման շարունակման համար, չպետք է առաջանա էլեկտրաէներգիայի դեֆիցիտ»,- հայտարարել է Լինդները : Նա նշել է, որ Գերմանիան պետք է «պահպանի էլեկտրաէերգիայի ստացման բոլոր կարողությունները եւ կառուցի նորերը»:

Նա ըստ որում ընդգծել է, որ ԱԷԿ-ների հնարավոր օգտագործումը վերաբերում է սոսկ այն երեքին, որոնք այժմ դեռ աշխատում են, բայց ոչ արդեն շահագործումից հանվածներին:

«Նրանց վերաբերյալ, որոնք դեռ շահագործման մեջ են, մեզ անհրաժեշտ է քննարկում: Այդ քննարկումը պետք է վարվի առանց գաղափարախոսական տարրերի»,- հայտարարել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share