Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մայիսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 12.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 13,998.9 տոննա միս։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 12.7%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 7.5%-ով և կազմել 4,989.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 50.0% և կազմել 1,332.3 տոննա։

Share