Տնտեսական

Բելգիայում նշվում է քառորդ դարի ընթացքում ռեկորդային գնաճը

Գնաճը Բելգիայում հասել է գրեթե 10 տոկոսի, սա ռեկորդ է 1997 թվականից ի վեր: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդում է La Libre Belgique-ը՝ վկայակոչելով գների հսկման ծառայությանը:

1997 թվականից, երբ սկսվել են եվրոպական միության Eurostat վիճակագրական ծառայության մեթոդաբանական հաշվարկները, Բելգիայում առաջին անգամ գնաճի միջին մակարդակն ապրիլից մինչեւ հունիս գրանցվել է 9,9 տոկոս:

Գնաճը երկրում բացատրում են գլխավորապես Էներգիայի գների կտրուկ բարձրացմամբ. երկրորդ եռամսյակում՝ 64,3 տոկոս:

Բայց 2021 թվականի վերջից, գրում է հրատարակությունը, բարձրանում են նաեւ մյուս բոլոր մթերքների գները: Այսպես, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այն պարենային ապրանքների համար կազմել է 6,5 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share