Տնտեսական

Կիևն առաջարկել է հացահատիկի արտահանման համաձայնագրում ներառել նաև այլ ապրանքներ

Ստամբուլյան համաձայնագիրը, որը հնարավորություն տվեց սկսել ծովով Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանումը, պետք է տարածվի ապրանքների այլ կատեգորիաների վրա։

Financial Times-ի փոխանցմամբ՝ այս առաջարկով հանդես է եկել էկոնոմիկայի փոխնախարար, Ուկրաինայի առևտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկան։

«Այս համաձայնագիրը վերաբերում է լոգիստիկային, նավերի տեղաշարժին Սև ծովով: Ի՞նչ տարբերություն հացահատիկի և երկաթի հանքաքարի միջև», – ասել է նա:

Ըստ լրատվամիջոցի՝ պաշտոնական Կիևը շահագրգռված է վերսկսել մետաղական արտադրանքի արտահանումը ծովով։

Share