Տնտեսական

Ֆրանսիայում սահմանափակել են ջրի սպառումը երաշտի պատճառով

Ֆրանսիայի իշխանությունները ջրի սպառման սահմանափակումներ են մտցրել 101 դեպարտամենտներից 93-ում՝ սաստիկ երաշտի պատճառով: Այդ մասին հաղորդել է BFM հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 62 դեպարտամենտներում հայտարարվել է տագնապի կարմիր (ամենաբարձր) մակարդակ, որի դեպքում սահմանափակվում է ջրի օգտագործումը «ցանկացած ոչ առաջնահերթային խնդիրների, այդ թվում գյուղատնտեսական կարիքների համար»: Օգտագործումը թույլատրվում է սոսկ առողջապահության, անվտանգության, խմելու ջրի սպառման եւ հիգիենայի կարիքների ապահովման» նպատակներով։

Մյուս դեպարտամենտներում ֆերմերներին կարգադրվում է ջրի օգտագործումը կրճատել 50 տոկոսով: Նաեւ մտցվում են այգիների ջրումների եւ ավտոմոբիլների լվացումների տեղային սահմանափակումներ: Երկրի կառավարությունն օգոստոսի 5-ին Twitter-ում հայտնել է ճգնաժամային կենտրոնի բացման մասին:

«Ֆրանսիան ապրում է ամենաչորային շրջանը դիտարկումների պատմության մեջ»,- նշել է նախարարների կաբինետը: «Այս իրավիճակը կարող է պահպանվել առաջիկա 15 օրվա ընթացքում»,- նախազգուշացրել է կառավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share