Տնտեսական

Ռուսաստանից Վրաստան տուրիստական հոսքն ընթացիկ տարում վեց անգամ մեծացել է

Ռուսաստանի քաղաքացիներն այս տարվա հունվար-հուլիսին ավելի քան 403 հազար տուրիստական ուղեւրություններ եւ կատարել Վրաստան, ինչը գրեթե վեց անգամ ավելի է մեկ տարի առաջվա նույն ցուցանիշից, երբ կատարվել է շուրջ 69 հազար ուղեւորություն: Այդ մասին են վկայում Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչության տվյալները, որոնք հրապարակվել են օգոստոսի 9-ին:

Միայն 2022 թվականի հւլիսին կատարվել է Ռուսաստանից Վրաստան ավելի քան 156 հազար ուղեւորություն, ինչն ավելի քան վեց անգամ մեծ է 2021 թվականի նույն ցուցանիշից: Ռուսաստանը գտնվում է առաջին տեղում այն երկրների թվում, որտեղից ամենից հաճախ են զբոբաշրջիկներ ժամանում Վրաստան: Երկրորդ տեղն զբաղեցնում է Թուրքիան, նրա քաղաքացիները յոթ ամսում կատարել են ավելի քան 358 հազար ուղեւորություն, ինչը 126,2 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից: Երրորդ տեղում է գտնվում Հայաստանը, որտեղից կատարվել է շուրջ 300 հազար այց (+350,2 տոկոս): Ընդամենն ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հուլիս կատարվել է ավելի քան 2,3 միլիոն ուղեւորություն, ինչը երեք անգամ ավելի է, քան 2021 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share