Տնտեսական

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ՀՀ առաքման ծառայություններ մատուցող մի քանի ընկերությունների նկատմամբ

ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ:

Այս մասին ասվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ֆեյսբուքյան էջում:

Ըստ աղբյուրի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

«Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները»,- ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում։

Share