Տնտեսական

Զբոսաշրջության կոմիտե. Տարեսկզբից մինչ այժմ Հայաստան է ժամանել 770 հազար մարդ

Ընթացիկ տարում Հայաստան է ժամանել 770 հազար մարդ, որից 188.8 հազարը` հուլիսին: Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն:

Կոմիտեի տվյալներով՝  ամենաշատը Հայաստան են այցելում Ռուսաստանի քաղաքացիները: Վերոնշյալ վիճակագրության մեջ ՌԴ քաղաքացիները 44 տոկոս են կազմում: Վրաստանի քաղաքացիները Հայաստան այցելողների 10 տոկոսն են: Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են՝ 8 տոկոս: Հաջորդիվ ԱՄՆ քաղաքացիներն են՝ 3 տոկոս: Այս տարի ամենաշատը Հայաստան այցելածների 5-րդ տեղում Գերմանիայի քաղաքացիներն են՝ 1 տոկոս:

Հայաստանն ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում ամենաշատը հետաքրքրել է տղամարդկանց. Հայաստանի այցելուների 60 տոկոսը գերազանցում են տղամարդիկ: Հայաստան են այցելել հիմնականում 36-63 տարեկան անձինք:

Հայաստանի այցելուները մեր երկիր են ժամանել հիմնականում օդային ճանապարհով: Այս համատեքստում «առյուծի բաժինը» Զվարթնոց օդանավակայանինն է՝ 64 տոկոս, իսկ ցամաքային ճանապարհների պարագայում հայ-վրացական սահմանն է՝ Բագրատաշենի անցակետով՝ 19 տոկոս:

 

Share