Տնտեսական

G7-ում շարունակում են քննարկել Ռուսաստանից նավթի գների սահմանափակման մեխանիզմները

G7-ում Ռուսաստանից նավթի գների սահմանափակման մեխանիզմի հարցի շուրջ քննարկումը շարունակվում է, մեծ տեխնիկական դժվարության պատճառով դրանք դեռ չեն ավարտվել: Այդ մասին մեծ ամառային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Մենք քննարկում են այն հարցը, թե դա ինչպես է հնարավոր անել, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կազմակերպվի գլոբալ ձեւով:

Չի կարելի դա անել միակողմանիորեն, միայն շատ այլ բաների հետ սերտ կոոպերացմամբ: Այդ քննարկումները շարունակվում են, մեծ տեխնիկական դժվարության պատճառով դրանք դեռ չեն ավարտվել»,-ասել է Շոլցը, հավելելով, որ «դրա վրա աշխատանքը տարվում է շատ ինտենսիվորեն»: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբուրի, հաղորդել Է, որ G7-ի երկրները մտադիր են Ռուսաստանից նավթի գների սահմանափակման մեխանիզմ հաստատել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share