Տնտեսական

Հուլիսի դրությամբ Ֆրանսիայում տարեկան գնաճը գերազանցել է 6 տոկոսը

Ֆրանսիայի Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել է, որ հուլիսի դրությամբ տարեկանը գնաճը գերազանցել է 6 տոկոսը:

«Հուլիսին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով հասել է 6,1 տոկոսի»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ ինստիտուտի տվյալների՝ զգալիորեն աճել են սննդամթերքի (6,8 տոկոս), հյուրանոցային ծառայությունների (16,4 տոկոս), տրանսպորտի (17,4 տոկոս), էներգամատակարարման (28,5 տոկոս) գները։

Օգոստոսի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է ֆրանսիացիների գնողունակությունը կարգավորելու միջոցառումների մի շարք։ Ձեռնարկված միջոցառումները ներառում են պետական ​​ծառայողների աշխատավարձերի բարձրացում, վառելիքի ծախսերի փոխհատուցում, աղքատներին վճարումներ և մի շարք այլ գործիքներ՝ բնակչությանն աջակցելու համար։

Share