Բաժին. Տնտեսական

Bloomberg-ը հայտարարել Է եվրոգոտում 2020թ նոյեմբերից հետո ռեցեսիա սկսվելու ամենաբարձր ռիսկի մասին

Եվրոգոտում ռեցեսիա սկսվելու ռիսկը գնահատվում Է որպես ամենաբարձրը 2020 թվականի նոյեմբերից ի վեր, տնտեսական անկումը հաջորդ 12 ամսում վրա կհասնի 60 տոկոս հավանականությամբ: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել են Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետները, տեղեկացնում է Արմենպրեսը:

Ինչպես գրում Է գործակալությունը, հուլիսին փորձագետները եվրոգոտում ռեցեսիա սկսվելու հավանականությունը գնահատել Էին 45 տոկոս, իսկ փետրվարին՝ մինչեւ հակամարտության սկսվելը, կարծում Էին, որ այն կկազմի 20 տոկոս: Եվրոգոտու ամենախոշոր տնտեսությունում՝ Գերմանիայում, նշել են տնտեսագետները, արդեն այս եռամսյակում կարող Է լճացում սկսվել:

Տնտեսական իրադության վատթարացումը եւ ապրուստի արժեքի աճը տեղի են ունենում Ռուսաստանից ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների խնդիրների եւ Եվրոպայի մի շարք երկրներում երաշտի ֆոնին, այդ ամենը միասին պետք Է գնաճի հանգեցնի եվրոգոտում:  Գաճը 2022 թվականին, տնտեսագետների գնահատումներով, միջին հաշվով կկազմի շուրջ 8 տոկոս, ինչը կրկնապատիկ բարձր Է Եվրոպայի կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշից, որը կանխատեսում Է 4-տոկոսանոց շեմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share