Տնտեսական

2021 թվականի հուլիսից ի վեր եվրոգոտում գնաճն ավելի քան կրկնապատկվել է

Հուլիսին գնաճի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել եվրոյի գոտում՝ 8,9 տոկոս տարեկան հաշվարկով՝ հունիսի 8,6 տոկոսի դիմաց: Այդ մասին ասված է Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ «Եվրոստատի» հաղորդագրության մեջ, որը տարածվել է օգոստոսի 18-ին՝ անցյալ ամսվա գնաճի մակարդակի վերջնական գնահատմամբ:

Անցյալ տարվա հուլիսից, երբ եվրոգոտում տարեական գաճը կազմել է 2,16 տոկոս, այդ ցուցանիշը մեծացել է ավելի քան 3,5 անգամ: Ինչպես նշում է գործակալությունը, գնաճի մակարդակն ամսական արտահայտությամբ հուլիսին բարձարցել է 0,1 տոկոսով՝ հունիսին 0,8 տոկոսով բարձրանալուց հետո: Եվրոստատը պարզաբանում է, որ բարձր գնաճի գլխավոր պատճառն Էներգակիրների գների բարձրացումն է: Այն կազմել է 39,7 տոկոս տարեկան հաշվարկով՝ անցյալ ամսին 42 տոկոսով բարձրանալուց հետո: Սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը հունիսին թանկացել են 9,8 տոկոսով՝ մայիսի 8,9 տոկոսի դիմաց, արդյունաբերական ապրանքները՝ 4,5 տոկոսվ՝ 4,3 տոկոսի դիմաց:

Սպասարկումների արժեքի աճն արագացել է մինչեւ 3,7 տոկոս՝ հունիսի 3,4 տոկոսից: Եվրոյի գոտում գնաճի արագ բարձարցումն սկսվել է անցյալ տարվա օգոստոսին Եվրամիությունում էներգետիկական ճգնաժամ սկսվելուց հետո: Այդ ժամանակվանից գնաճը կանգնեցնել չի հաջողվել, ցուցանիշն աճում է ամեն ամիս: Եթե 2021 թվականի օգոստոսին այն կազմել է 2,96 տոկոս, ապա 2022 թվականի փետրվարին հասել է մինչեւ 5,87 տոկոսի, իսկ մարտին Ռուսաստանի դեմ պատժամիջոցային պատերազմն սկսվելուց հետո հասել է 7,44 տոկոսի նշագծին: Ըստ որում Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) իր քաղաքականությունում եվրոգոտում գնաճի նպատակային մակարդակը սահմանում է տարեկան 2 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share