Տնտեսական

«Մոլդովագազ» «Գազպրոմ»-ին խնդրել է հետաձգել վճարումները

«Մոլդովագազ»-ը «Գազպրոմ»-ին խնդրում է մինչեւ չորրորդ եռամսյակի վերջը հետաձգել օգոստոսի եւ սեպտեմբերի համար ավանսային վճարումների ժամկետը: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը:

«Մոլդովագազ» բաժնետիրական ընկերությունը դիմել է «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ խնդրելով մինչեւ չորրորդ եռամսյակի վերջը հետաձգել ավանսային վճարումների ժամկետն ընթացիկ տարվա օգոստոսի եւ սեպտեմբերի համար»,-Չեբանը գրել է Telefram-ալիքով:

«Գազպրոմ»-ը եւ «Մոլդովագազ»-ը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին երկարատեւ բանակցություններից հետո երկարացրել է գազի մատակարարման պարտավորագիրը հինգ տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 1-ից: «Գազպրոմ»-ը հայտարարել է, որ, հաշվի առնելով Մոլդովայում ստեղծված իրադրությունը, որոշում է ընդունվել պարտավորագիր ստորագրել գործնականում մոլդովական կողմի պայմաններով, բայց այն պայմանով, որ ժամանակին 100 տոկոսով կատարվեն ընթացիկ վճարումները:

Նոյեմբերին հանրապետությունում խնդիրներ են առաջացել ժամանակին վճարումները փոխանցելու կապակցությամբ: Հունվարին «Մոլդովագազ»-ը կրկին դժվարությունների է բախվել «Գազպրոմ»-ին վճարումներ կատարելիս, խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել 60 օրով: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը երկյուղ է հայտնել, որ ապագայում կարող է կրկնվել չվճարումների ճգնաժամը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share