Տնտեսական

Գերմանիայում կողմ են «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկմանը

Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկին հանդես է եկել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարն անհապաղ գործարկելու օգտին:

«Էկոնոմիկայի երկրամասային նախարարը պետք է ամեն բան անի, որպեսզի մենք ավելի շատ Էներգիա ունենանք: Մենք պետք է այժմ անհապաղ բացենք «Հյուսիսային հոսք-2»-ը մեր գազապահեստարանները ձմռան համար լցնելու համար»,-Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Կուբիկին հայտարարել է RND մեդիախմբին տված հարցազրույցում: Քաղաքական գործչի խոսքով՝ ռուսական գազի ավելի լավը կամ վատը չի դառնում կախված այն բանից, թե որ խողովակաշարից է այն ստացվում:

«Հյուսիսային հոսք-2»-ից ստացվող գազը չի տարբերվում «Հյուսիսային հոսք-1»-ից ստացվողից գազից: Դա ընդամենը այլ խողովակ է»,-հավելել է նա:

«Հյուսիսային հոսք-2»-ը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր կարողությամբ գազատար է՝ Ռուսաստանից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Այն իրագործել է Nord Stream 2 AG ընկերությունը՝ միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմ»-ի հետ:

Գազատարի կառուցումը տեւել է երեք տարի եւ 2021 թվականին ավարտվել է, սակայն, ի պատասխան Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանն Ուկրաինայում, արեւմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են սահմանել, իսկ Գերմանիան, մասնավորապես, դադարեցրել է արդեն շահագործման պատրաստ «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը: ԳԴՀ-ում հայտարարել են, որ նախագիծը փաստորեն սառեցվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share