Տնտեսական

Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում Ուկրաինայից 721 հազար տոննայից ավել հացահատիկ է արտահանվել

Համատեղ համակարգող կենտրոնը (ՀՀԿ) թույլատրել Է, որպեսզի ավելի քան 2 հազար տոննա եգիպտացորենով բեռնված նավը դուրս գա ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից, որն ուղեւորվելու է Թուրքիա: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ը:

«Օգոստոսի 22-ին ՀՀԿ-ն արտոնել է Kafkam Etler առեւտրական նավերից մեկի երթեւեկությունը, որը, 2437 տոննա եգիպտացորենով բեռնված, Չեռնոմորսկից Թուրքիա կուղեւորվի օգոստոսի 23-ին սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ «օգոստոսի 22-ի դրությամբ հացակատիկի եւ սննդամթերքի ընդհանուր ծավալը, որն արտահանվել է ուկրաինական երեք նավահանգիստներից, կազմում է 721 հազար 449 տոննա»:

Բացի այդ, օգոստոսի 22-ին ՀՀԿ-ն ավարտել է ուկրաինական նավահանգիստներից մեկնող երեք նավերի՝ I Maria-ի, Zumrut-ի, Oceans-ի, ինչպես նաեւ ժամանող վեց նավերի՝ Ganga Star-ի, Ashabaltic-ի, Aeolos-ի, Peace M-ի, Anastasia-ի, FPMC B201-ի ստուգումը: «Դրանք բոլորը մեկնելու թույլտվություն են ստացել»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Հուլիսի 22-ին Ստամբուլում, ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ, տեղի է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում միջանցքի ստեղծման վերաբերյալ՝ ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Յուժնիի)  հացահատիկի դուրսբերման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share