Տնտեսական

OPEC+-ը կարող է կրճատել նավթի արդյունահանումը` Իրանի կողմից այդ էներգառեսուրսի արտադրությունն ու արտահանումը վերսկսման դեպքում

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC+) կարող է կրճատել նավթի արդյունահանումը, եթե Իրանը վերսկսի այդ էներգառեսուրսի արտադրությունն ու արտահանումը ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման պայմանով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Reuters»-ը:

«OPEC+-ի շրջանակներում նավթի արդյունահանման կրճատում չի բացառվում և կարող է համընկնել Իրանի ՝ նավթային շուկաներ վերադառնալու հետ, եթե նրան հաջողվի միջուկային գործարք կնքել Արեւմուտքի հետ», – նշում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ OPEC+-ի մասնակիցները մտահոգված են ԳՀՀԾ-ի հնարավոր վերականգնմամբ, ինչի արդյունքում շուկա դուրս կգան իրանական նավթի լրացուցիչ ծավալները: Կազմակերպությունը պատրաստ է կրճատել արդյունահանումը, որպեսզի նվազագույնի հասցնի նավթային շուկայի համար հետեւանքները, որը տուժել է ցածր իրացվելիությունից եւ մեծ փոփոխականությունից, նշում է «Reuters»  գործակալությունը:

Share