Տնտեսական

Իսրայելը գազի արդյունահանումն ավելացրել է 22 տոկոսով

2022 թվականի առաջին կիսամյակում գազի արդյունահանումն Իսրայելում տարեկան հաշվարկով ավելացել է 22 տոկոսով եւ կազմել 10,85 մլրդ խորանարդ մետր. երկիրը պատրաստվում է մեծացնել գազի արտահանումը Եվրոպա: Այդ մասին ասվում է Իսրայելի Էներգետիկայի նախարարության հաշվետվության մեջ:

Ընդհանուր ծավալի մեծ մասը բաժին է ընկել Միջերկրական ծովի արեւելքում գտնվող Թամար եւ Լեւիաֆան հանքավայրերից արդյունահանմանը: Գազի արտահանումը Իսրայելի հարեւան երկրներ առաջին կիսամյակում կտրուկ ավելացել է 35 տոկոսով՝ հասնելով 4,59 մլրդ խորանարդ մետրի: Հունիսին Իսրայելը հուշագիր է ստորագրել Եգիպտոսի եւ Եվրամիության հետ, որը նպատակաուղղված է գազի տարածաշրջանային արդյունահանմանը եւ դրա արտահանման մեծացմանը:

Կողմերի պլանի համաձայն, իսրայելական գազը  մատակարարվելու է Եգիպտոս, որին արդեն բաժին է ընկնում երկրից մատակարարումների զգալի մասը, իսկ հետո Էներգապաշարը վերաարտահանվելու է ԵՄ-ի երկրներ: Սկզբում, ինչպես սպասվում է, Իսրայելից գազի արդյունահանումները կլինեն աննշան: Բայց համագործակցությունն աճի ներուժ ունի Իսրայելում արդյունահանման մեծացման համեմատ: Մինչեռ ռոյալտիի չափը, որն արդյունահանող ընկերությունների կողմից վճարվում է հօգուտ պետության, առաջին կիսամյակում ավելացրել է 1,5 անգամ եւ կազմել 829 միլիոն շեքել (253 մլն դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share