Բաժին. Տնտեսական

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 0,1%-ՈՎ

Պաշտոնական հայտարարության համաձայն` 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է  0,1%-ով: Տարեկան կտրվածքով` ապրիլ-հույիս ժամանակահատվածում, երկրի ՀՆԱ-ն աճել է 2,8%-ով: Նշենք, որ Գերմանիայի տնտեսության աճի հիմնական խթան է հանդիսացել արտահանման ծավալների աճը, որը եռամսյակային արդյունքներով կազմել է 2,3%:

Share