Բաժին. Տնտեսական

ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ ՍԿՍԵԼ ԵՆ ՀՈՍԵԼ ԴԵՊԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

Ժամանակակից պայմաններում աշխարհի խոշորագույն ընկերություններն իրենց գործունեությունն «ուղղում են» դեպի ինտերնետային միջավայր: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` 2012 թվականին սոցիալական ցանցերում մարքեթինգային բյուջեների ծավալները կհասնեն 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Նշենք,որ միայն 2010 թվականին ինտերնետ-օգտագործողների շրջանում սպասարկման և ծառայությունների մատուցման մոնիթորիգի անցկացման վրա կատարվող ծախսերն աճել են 40%-ով:

Facebook, LinkedIn, Twitter և Google+ սոցիալական կայքերում մեդիա-մոնիթորիգների իրականացումը ընկերություններին հնարավորություն է տալիս հետևել և գնահատել օգտագործողների շրջանակներում մրցակից-ընկերությունների և իրենց վերաբերյալ ձևավորված կարծիքները և դրանց հիման վրա բացահայտել և վերացնել աշխատանքային թերացումները:

 

Share