Բաժին. Տնտեսական

ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ. «ԻՏԱԼԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

Եվրոպական կնետրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Ժան-Կլոդ Տրիշեյի պնդմամբ` Իտալայի Ֆինանսական ոլորտում անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ` ուղղված երկրի պետական բյուջեի պակասուրդի կրճատմանն ու տնտեսական ճկունության վերականգնմանը: «Անհրաժեշտ է առաջնորդվել հաստատված ծրագրերով և անհրաժեշտ միջոցներ ձեռնակրել` պետական ֆինանսների «վիճակը» բարելավվելու ուղղությամբ», – Իտալիայի տնտեսության վերաբերյալ իր դատողություններում նշել է ԵԿԲ նախագահը:

Ժան-Կլոդ Տրիշեն նաև ընդգծել է, որ եվրոպական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի բարելավման և կայունացման համար անհրաժեշտ է եվրոպական  երկրների միջոցների և ջանքերի միավորում:

Նշենք, որ նախատեսվում է մինչև 2012 թվականը Իտալիայի բյուջեի պակասուրդը կրճատել մինչև 1,6%:

Այժմ երկրի բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 3,9%-ը, իսկ արտաքին պարտքը` ՀՆԱ-ի 120%-ը:

Share