Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 17.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 190,729.5 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 17.9%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 9.0%-ով և կազմել 5,917.8 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 2.4%-ով և կազմել 13,527.4 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 12.0%-ով և կազմել 4,926.0 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 25.3%-ով և կազմել 6,485.3 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 4.5%-ով և կազմել 18,810.3 տոննա։

Share