Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հունաստանի «փրկության» հարցի շուրջ միավորված «Եռյակ միությունը»` Եվրամիությունը (ԵՄ), Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) և Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ), ժամանակավորապես դադարեցրել է Հունսատանի կառավարության հետ բանակցությունները` կապված այս երկրին տրամադրվող ֆինանսական օգնության հերթական տրանշի փոխանցման շուրջ: Հունական կառավարության հայտարարության համաձայն` այս բանակցությունները կվերականգնվեն մոտ 10 օրից, երբ արդեն հաստատված կլինի Հունաստանի 2012 թվականի բյուջեն:

Պաշտոնական կանխատեսումներով և սպասումներով` ընթացիկ տարում Հունաստանի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 7,6%-ը: Նման պարագայում ԵՄ-ն, ԱՄՀ-ն և ԵԿԲ-ն «պարտավորվել են» հաստատել Հունաստանին 8 մլրդ եվրո ծավալով հերթական տրանշի հատկացման ծրագիրը:

Share