Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ 12 ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻՆ

 

ԱՄՆ կառավարոթյունը դատի է տվել ամերիկյան 12 խոշորագույն բանկերին` վերջիններիս մեղադրելով ներդրողներին կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ: Այս բանկերը միաժամանակ մեղադրվում են նաև 2008 թվականի աշնանը համաշխարհային տնտեսությունը «ցնցած» ամերիկյան հիփոթեքային ճգնաժամի «կազմակերպման» մեջ:

ԱՄՆ Բնակարանների ֆինանասավորման դաշնային գործակալության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության համաձայն` ամերիկյան խոշորագույն բանկերը պետք է դատարանի կողմից ճանաչվել մեղավոր, քանի որ տեղյակ են եղել, որ իրենց ոչ բոլոր հիփոթեքային արժեթղթերն են ֆինանսապես կայուն, և այդ հանգամանքը թաքցրել են վերահսկող մարմիններից:

Դատական հետաքննության առարկա կարող են դառնալ, մասնավորապես, Bank of America, JPMorgan Chase և Goldman Sachs խոշորագույն բանկերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հիփոթեքային ճգնաժամը 2008 թվականի համաշխարհային ֆինանասական ճգնաժամի առաջացման պատճառ դարձավ:

 

Share