Ռուսաստանի հետ ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կասեցման դեպքում ռուսների համար Շենգենյան վիզայի արժեքը 35 եվրոյից կբարձրանա մինչև ստանդարտ 80, իսկ մշակման ժամկետը կկազմի մոտ 15 օր, բացառիկ դեպքերում՝ փաստաթղթերի ուսումնասիրությունը՝ մինչև 45 օր:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի՝ Ռուսաստանի Դաշնության հետ վիզային համաձայնագիրը կասեցնելու առաջարկության մեջ։
Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 6-ին առաջարկներ է ներկայացրել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։ Այս առաջարկները կհաստատվեն ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից՝ սեպտեմբերի 7-ին, իսկ արդեն սեպտեմբերի 12-ին որոշումը կարող է ուժի մեջ մտնել։
Եվրահանձնաժողովը նախատեսում է նաև առաջարկություններ հրապարակել եվրոպական երկրների հյուպատոսություններին, թե ինչպես աշխատել նոր պայմաններում։