Բաժին. Տնտեսական

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհրդին կառաջարկի սահմանել ռուսական գազի գների առավելակետ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում է ընդունել ԵՄ-ի Էներգետիկայի խորհրդին առաջարկել   սահմանել ռուսական գազի գների առավելակետ: Սեպտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Մեր նպակն է իջեցնելու գազի արժեքը: Մենք կառաջարկենք սահմանել ռուսական գազի գների առավելակետ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Եվրամիությունը ռուսական գազի ներմուծումը 2021 թվականին իր սպառման 40 տոկոսից այս պահին նվազեցրել է մինչեւ 9 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share