Տնտեսական

Ռուսաստանից ԱՊՀ երկրներ զբոսաշրջության հոսքն ավելացել է

Վերջին կես տարում Ռուսաստանից ԱՊՀ երկրներ զբոսաշրջության հոսքը՝ կախված ուղղությունից 10 – 30 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Հյուրընկալության ինդուստրիայի համազգային միության նախագահ Ալեքսեյ Վոլկովը:

«Ամբողջությամբ վերցված ԱՊՀ երկրներ՝ Ուզբեկստան, Ղազախստան, Բելառուս, տուրիստական ուղեւորությունների ակտիվությունը վերջին կես տարում մեծացել է 10 – 30 տոկոսով: Ընդամենն ԱՊՀ երկրներ Է մեկնել շուրջ 900 հազար – մեկ միլիոն մարդ»,- ասել է նա:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի զբոսաշրջության ինդուստրիայի միության փոխնախագահ, ՌԴ-ի Առեւտրա-արդյունաբերական պալատի զբոսաշրջության ոլորտում ձեռնարկչության կոմիտեի նախագահ Յուրի Բարզիկինը, այս տարի ԱՊՀ երկրները պահանջարկ են վայելել թե՛ որպես տարանցման, թե՛ որպես նպատակի վայր:

«Որպես տարանցում լավ են աշխատում Հայաստանը, Ղազախստանը»,- հավելել է փորձագետը։

Ավելի վեղ Ռուսաստանի Զբոսաշրջության գործարկուների ասոցիացիան հաղորդել է, որ Հայաստանը եւ Ուզբեկստանն ուղեւորությունների առավել պահանջված ուղղություններն են արտասահմանյան բանկային քարտերի ձեւակերպման նպատակով: Այդ ծառայությունը մատչելի է նաեւ Բելառուսում:

Share