Բաժին. Տնտեսական

«ՖՐԵՇ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում քննարկվել է, մասնավորապես, «Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Հիշեցնենք, որ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում հայտարարվել է, որ 3 հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, մինչդեռ մայիսի 10-ին դրա դիմաց հաճախորդից գանձվել է 510 դրամ:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունը, ինչպես նաև ընկերության ներկայացրած պարզաբանումը փաստում են, որ ակցիայի շրջանակում ներկայացված ապրանքը չի վաճառվել այն գնով, որը նշված է գովազդում:  Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության առնչությամբ «Ֆրեշ» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 500 հազար դրամի չափով:
Share