Տնտեսական

Եվրոպայում էներգակիրների բարձր գների պատճառով ընկերություններ կորուստներ կունենան

Եվրոպայում շատ ընկերություններ առաջիկա աշնանը և ձմռանը կորուստներ կունենան էներգակիրների բարձր  գների պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,  հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝  Al Jazeera հեռուստաալիքով։

Շառլ Միշելը օգոստոսի 7-ին մասնակցել է Կատարում ԵՄ պատվիրակության բացման արարողությանը։

«Հաջորդ ամիսները դժվար կլինեն ԵՄ երկրների համար, և շատ ընկերություններ կտուժեն էներգակիրների բարձր գների պատճառով, սակայն Ռուսաստանը այն գործընկերը չէ, որին կարելի է վստահել, և մենք չպետք է հույս դնենք նրա վրա էներգիայի մատակարարման հարցում»,- ասել է Միշելը։

Share