Բաժին. Տնտեսական

ԺԱԿ ՏԵՐ-ՄՐԿՏՉՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է «ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»- ԻՑ

«Տրոյկա Դիալոգ» ընկերության պաշտոնական  հայտարարության համաձայն` ընկերության բիզնեսի կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրեն Ժակ Տեր-Մկրտչյանը թողնում է իր պաշտոնը:

Իր հեռանալու կապակցությամբ Ժակ տեր-Մկրատչյանը նշել է. ««Տրոյկա Դիալոգ» ընկերությունը եզակի կառույց է, որն իր աշխատակիցներից պահանջում է լավ մարդկային հարաբերություններ և պատշաճ գործարար էթիկա: ԻՆձ շատ հետաքրքիր էր մասնակցել ընկերության ձևավորման գործընթացին և ես համոզված եմ, որ վերջինս կշարունակի զարգանալ և «Սբերբանկ»-ի հետ միասին կվերածվի խոշորագույն ֆինանսական կառույցի»:

Նշենք, որ Ժակ Տեր-Մկրտչյանը հանդիսանում է РТС ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի նախագահը, Ֆոնդային շուկայի մասնակիցների ազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2011 թվականից նախագահում է ММВБ ռազմավարական պլանավորման հանձնաժողովը:

«Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին և իր գործունեությունն է ծավալում ԱՊՀ տարածքում` հանդիսանալով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը զբաղվում է արժեթղթերի առք ու վաճառքով, մատուցում է բանկային ներդրումային ծառայություններ, իրականացնում է ակտիվների կառավարում, ուղղակի և անուղղակի ներդրումներ և այլն:

Share