Տնտեսական

Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ Էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի նոր քայլեր կձեռնարկի

Եվրահանձնաժողովը մեկ շաբաթ հետո կընդունի Էներգետիկ ճգնաժամի հաղթահարման նոր միջոցների փաթեթ: Associated Press գործակալությանը տված հարացազրույցում այդ մասին հայտնել է Էներգետիկայի եվրակոմիսար Քադրի Սիմսոնը: Նրա խոսքով՝ պլանի հրապարակմանը կնախորդի սեպտեմբերի 9-ին ԵՄ-ի երկրների Էներգետիկայի նախարարների հանդիպումը: Փաթեթին հավանություն կտրվի, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 14-ին:

«Մենք գիտենք, որ կան գագաթնակետայն բեռնվածություններ, երբ տնատիրությունները եւ ձեռնակություններն արձանագրում են (Էներգիայի) անհավանական բարձր գներ:

Մասնակիորեն առաջարկությունը կլուծի գագաթնակետային ժամերի խնդիրը եւ թե ինչպես կիրականացվի պահանջարկի կրճատումը այդ կոնկրետ ժամանակային հատվածներում»,- մեջբերում է գործակալությունը Սիմսոնի խոսքը: Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՀ-ն պատրաստում է Եվրամիությունում Էլեկտրականության սպառման կճատման եւ Ռուսաստանից խողովակաշարային գազի գների առավելակետի սահմանման առաջարկություններ:

ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագրերի համակարգը, որը գոյություն ուներ տասնյակ տարիներ, բայց Եվրահանձնաժողովի կողմից վերացվեց սկսած 2009 թականից ԵՄ-ի շուկայում Ռուսաստանի նկատմամբ մի ամբողջ շարք կանոնավորող խտրական նորմաների ընդունման միջոցով, կայուն կերպով ապահովում էր Եվրամիության կարիքների ավելի քան 40 տոկոսը Եվրոպայում ամենաԷժան վառելիքով այլընտրական մատակարարների համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share