Բաժին. Տնտեսական

ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2011Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ – ՀՈՒԼԻՍԻՆ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.8%-ով և կազմել 220.6 հազար տոննա: Միևնույն ժամանակ, գաջի արտադրության ծավալները նվազել են 6.6%-ով և կազմել 20.5 հազար տոննա:

Ապրանքային բետոնի արտադրության ծավալները նվազել են 22.7%-ով և կազմել 169.8 հազար տոննա: Հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ծավալներն աճել են 0.6%-ով և կազմել 28.8 հազար տոննա:

Բնական քարից երեսպատման սալիկների արտադրության ծավալներն աճել են 4.8%-ով և կազմել 13 հազար տոննա, իսկ ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալներն աճել են 30.9%-ով` կազմելով 50.5 հազար տոննա:

Ոչ հանքային շինանյութերի արտադրության ծավալները նվազել են 17.3%-ով և կազմել 532.1 հազար տոննա: Կրի արտադրության ծավալներն աճել են 20.1%-ով և կազմել 13.8 հազար տոննա: Ծակոտկեն լցանյութերի արտադրության ծավալները նվազել են 15.9%-ով և կազմել 122.1 հազար տոննա և ալյումինե ու մետաղապլաստմասե դռների ու պատուհանների արտադրության ծավալները նվազել են 7.5%-ով և կազմել 23 հազար հատ:

Share