Տնտեսական

Եվրոգոտու պետական պարտքը հասել է միագումար ՀՆԱ-ի 97 տոկոսին

Եվրոյի գոտու պետությունների պետական պարտքը հասել է միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 97 տոկոսին՝ ճգնաժամերի շարանի հետեւանքով, եւ ռեկորդային գնաճը Միությանը տանում է ռեցեսիայի, որը դեռ կարելի է կանխել: Այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով Պրահա ԵՄ-ի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը:

«Պետական պարտքն, իհարկե, աճել է բոլոր ճգնաժամերի հետեւանքով եւ այժմ եվրոգոտում կազմում է 97 տոկոս: Եվրոգոտին առաժմ պահպանում է աննշան աճ եւ ցույց է տալիս ցածր գործազրկություն, բայց վիթխարի գնաճը շարունակում է սպառնալ ռեցեսիայով»,- ասել է Ջենտիլոնին: Դա թույլ չտալու համար նա ֆինանսական կարգավորման միջոցների եւ Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի արտակարգ գործողությունների կոչ է արել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share