Տնտեսական

Բելգիան կողմ է` ԵՄ-ում ամբողջ գազի, այլ ոչ  միայն ռուսական գազի գների առավելակետին

Բելգիան համաձայն չէ միայն ՌԴ-ից ստացվող գազի գների սահմանափակմանը, քանի որ դա «զուտ քաղաքական» որոշում է, անհրաժետ է գների առավելակետ սահմանել ամբողջ ներմուծվող գազի համար: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոն Politico թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 8-ի երեկոյան: Նրա խոսքով՝ գների քննակվող առավելակետը «պետք է ներառի գազի բոլոր տեսակները»:

Դե Կրոոն կարծում Է, որ անհրաժեշտ է սահմանել գնի «դինամիկ» սահմանափակում, այսինքն՝ հետեւել այդ Էներգակրի արժեքին Ասիայում եւ սահմանել ոչ նվազագույն գինը՝ մատակարարներին չկորցնելու համար: «Աշխարհի բոլոր թրեյդերները կշարունակեն (գազ) վաճառել Եվոպային, որովհետեւ տակավին կլինի ավելի գրավիչ գին, քան Ասիայում»,- կարծում է նա: «Միայն ռուսական գազի (գների) սահմանափակումը զուտ քաղաքական նպատակ է»,- նրա հետ համաձայնվել է երկրի Էներգետիկայի նախարար Թիննե Վան դեր Ստրատենը, ում խոսքը նույնպես մեջբերում է Politico-ն: Նա հավելել Է, որ այդ որոշման մեջ լրացուցիչ կարեւորություն չի տեսնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share