Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 13.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,022.5 տոննա միս։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 13.8%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 5.0%-ով և կազմել 7,153.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 44.6% և կազմել 1,813.9 տոննա։

Share