Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐ ԴԱՍԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ

«Հանրապետականները պետք է երկրի շահերը վեր դասեն կուսակցության շահերից` աջակցելով նոր աշխատեղերի ստեղծման գործընթացին»,-ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նշելով որ ներկայումս ամերիկյան տնտեսության առջև կանգնած կարևորագույն խնդիրներից է գործազրկության բարձր մակարդակը: 

Պաշտոնական տվյալների համաձայն` օգոստոսին, հուլիս ամսվա տվալների հետ համեմատած, երկրում գործազրկության մակարդակը չի փոխվել և կազմել է 9,1 տոկոս: Օգոստոս ամսվա վերջի դրությամբ ԱՄՆ-ում հաշվառվել է 14,1 մլն գործազուրկ:

Նշենք, որ ԱՄՆ նախագահն, ամերիկյան տնտեսության ներկայիս խնդիրների շրջանակներում, առանձնացրել է նաև տնտեսական աճի տեմպերի կրճատումն ու բյուջեի աճող պակասուրդը:

Share