Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈ-ՖՐԱՆԿ «ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ

Այսուհետ Շվեյցարիայում մեկ եվրոն «կարժենա»1,2 ֆրանկ: Երկրի կենտրոնական բանկը եվրո-ֆրանկ հարաբերակցությունն ամրագրել է կայուն մակարդակում: Շվեյցարիայի ԿԲ-ի հայտարարության համաձայն` «մեկ եվրոյի դիմաց 1.2 ֆրանկ»-ն այն նվազագույն սահմանն է, որով կիրականացվի արտարժույթի վաճառք: Միևնույն ժամանակ, առաջիկայում եվրոյի արժեվորման դեպքում հարաբերակցությունը կարող է փոխվել: 

Նշենք, որ վերջին մի քանի տարիներին շվեյցարական ֆրանկը համաշխարհային շուկայում համարվում է անհուսալի արժույթներից մեկը:

Share