Բաժին. Տնտեսական

ՀՈՒԼԻՍԻՆ ՏՀԶԿ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 3,1%

Տնտեսական  համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում 2011 թվականի հուլիս ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, գնաճը կազմել է 3,1%: Նշենք, որ հունիսին ՏՀԶԿ երկրներում սպառողական գների ինդեքսը կրճատվել էր 0,1%-ով և կազմել 3,0%:

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա,Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիամ Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա:

Share